
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը թույլ է տալիս վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթաց սկսել: Բանաձևին կղմ է քվեարկել 154 խորհրդարանական, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 13:
Այս պահի դրությամբ ԵԽԽՎ կանոնակարգում չկա ընտրված անձի հեռացման մասին դրույթ: Նա կարող է հեռանալ միայն ինքնակամ: Հավելենք, որ Ագրամունտը, ներկա չէ ամառային նստաշրջանի նիստին: Նրա փոխարեն նստաշրջանը վարում են նախագահի տեղակալները: