ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել են ԼՂ հակամարտության շուրջ առկա վտանգներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին քննարկվող թեմաներից մեկն էլ վերաբերել է ԼՂ հակամարտությանը: Համաժողովն անցկացվում է Վիեննայում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` առավոտյան տեղի ունեցած քննարկումների ընթացքում շատ բանախոսներ խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա վտանգների մասին, եւ մասնակից պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Նշենք նաեւ, որ այդ համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։




Լրահոս