shamshyan.com-ը հայտնում է, որ արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նուբարաշենի խճուղում գտնվող Նուբարաշեն քրեակատարողակյան հիմնարկի հարևանությամբ բնակվող մի քանի շենքերի բնակիչներ սպառնում են փակել Նուբարաշենի բանտ տանող ճանապարհահատվածը:
Երկար տարիների պատմություն ունի այս խնդիրը ու ամեն անգամ պատկան մարմինները խոստանում են, որ խնդիրը կլուծվի: Ըստ բնակիչների հայտարարության՝ բանտի կեղտաջրերը ամբողջովին հոսում են շենքի տարածքներով և ողջ հատվածում տարածում գարշահոտություն և ստեղծում հակասանիտարական իրավիճակ:
Եթե ցանկություն ունենան, կարող են մի քանի խողովակներով խնդիրը լուծեն, բայց ինչու չեն լուծում, մինչև օրս մեզ համար անհասկանալի է: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ պետք է ապրենք մաքուր Հայաստանում, մաքուր Երևանում: Ինչ մաքրության մասին է խոսքը, երբ թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ թաղապետարանը և թե՛ Նուբարաշենի բանտի պաշտոնյաները չեն ցանկանում վերացնեն այս հակասանիտարական, նույնիսկ համաճարակայի իրավիճակը: Ամառվա էս տապին վախենում ենք լուսամուտ բացենք:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: