ՖՈՏՈ. ԴԱՀԿ-ն գինու տակառներ է վաճառում. որքան արժեն դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գինու, կոնյակի փայտյա տակառներ է վաճառում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել գինու եւ կոնյակի հարյուրավոր փայտյա տակառներ, որոնք ի դեպ, գրավադրված են հայաստանյան բանկերում:

Օրինակ, դրանց մի մասը պատկանում է Արարատի, մի մասն էլ Արագածոտնի մարզերում գտնվող, բայց արդեն սնանկացած գինեգործարաններին:

Դրանք հիմնականում 1980-1990 թվականների արտադրության են եւ գտնվում են բավարար վիճակում: Գինու փայտյա տակառները տարբեր գներ ունեն. գինու կամ կոնյակի մեկ տակառի արժեքը վաճառվում է 78 հազար 750 դրամով: Տակառների գները հիմնականում սկսում է 75 հազար դրամից:




Լրահոս