
Երգիչ Արսեն Սաֆարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նկարհանվում է «Դեպի երազանք» բազմասերիալ ֆիլմում, որը բախկացած է 25 սերիայից:
Հարցին՝ ինչպես է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը, երգիչը պատասխանեց, որ այն շատ հոգեհարազատ է իրեն. «Սյուժեն սկսնակ երգչուհու կյանքի պատմությունն է, մարդ, ով գալիս է քաղաք և փորձում է տարբեր դժվարություններ հաղթահարելով կայանալ: Հետաքրքիր է, որ ռեալիթի վիճակ կա, այսինքն՝ ես խաղում եմ ինքս ինձ, Արմեն Պետրոսյանը (Մենչը) խաղում է Արմեն Պետրոսյան»:
Արսեն Սաֆարյանի խոսքով՝ դերասանուհին ով խաղում է գլխավոր դերում, տաղանդավոր է: Այլ փակագծեր մեր զրուցակիցը չշտապեց բացել:
Լիդա Եղիազարյան