Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ինչպես հայտնի է, այս տրվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ոչ պետական բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: