Խոսրով Հարությունյանն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է.«Բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում 2 օր է՝ մեռյալ մթնոլորտում են անցնում։ Պատգամավորները նիստի սկզբում ներկա են ստանում ու հեռանում։

Երեկ այս վիճակը լայն ասպարեզ էր ստեղծել տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի համար, որի ղեկավարած հանձնաժողովում քննարկվում էր բյուջեի կատարողականը։ Հարությունյանը հարց ուներ կառավարության անխտիր բոլոր ներկայացուցիչներին։ Բայց մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին, մինչդեռ նախկին նախագահ Վարդան Այվազյանը քննադատում էր գործադիրի ներկայացուցիչներին՝ թերեւս ցույց տալով, որ ԱԺ-ն անկախ է, եւ կառավարությունը հաշվետու է իրենց։

Լավ է գոնե Մանե Թանդիլյանը եւ Վահե Էնֆիաջյանը ներկա էին եւ իրենց հարցերով տեղ-տեղ փչացնում էին Խոսրով Մելիքիչի տրամադրությունը»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս