
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած <<Բարձրագույն կրթության հիմնախնդիրներ եւ հեռանկարներ>> աշխատաժողովի բացմանը:
Երկրի ղեկավարը կարեւոր ու պահանջված է համարել կրթության հիմնախնդիրների շուրջ նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումն Արցախում՝ նշելով, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովուրդն է, նրա անսպառ մտավոր ներուժը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ գիտության եւ կրթության ոլորտը հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն ուղիներից, հատկապես՝ գլոբալիզացիայի ներկա ժամանակահատվածում, հավելելով, որ ինչպես ռազմավարական կարեւորագույն այլ ծրագրերի իրականացման գործում, կրթության ոլորտում եւս Արցախը զգում է Մայր Հայաստանի եւ Սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը: