«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ Մոսկվայում իր ձեռնարկության գրասենյակի մոտ սպանված հայտնաբերված շինարարական ընկերության 57-ամյա տնօրեն Վաչիկ Աբգարյանի մահվան հանգամանքները պարզվել են:
Լրատվամիջոցը նշում է, որ իրավապահները կատարվածի նախնական վարկածը եղել է պատվիրված սպանություն:
Սակայն քննությունը պարզել է, որ գործարարն ինքնասպան է եղել և դեռ հայտնի չէ` նա գրություն թողել է, թե ոչ: Նրա մոտ միայն ատրճանակ է ընկած եղել, և առաջինը նրան որդին է տեսել:
Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, դեռ հայտնի չէ, սակայն գործարարի մտերիմները հայտնել են, որ նա վերջին շրջանում ինքնամփոփ էր: