
«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին ձգձգվում է: Արդեն մոտ մեկ ժամ է` նիստը չի մեկնարկում:
Բանն այն է, որ դատական կարգադրիչները զննում և խուզարկում են փաստաբաններին:
Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի պաշտպան Լուսինե Սահակյանին թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ, քանի որ նա հրաժարվեցլ է բացել պայուսակը:
Զննվելուց հրաժարվում են նաեւ Արա Զաքարյանը, Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը, Ինեսսա Պետրոսյանը և Մուշեղ Շուշանյանը: