«Սասնա ծռեր»-ի նիստից հետո քաղաքացի է բերման ենթարկվել. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը` ներկայացնելով դեպքի մանրամասները:

Նա նշեց, թե երիտասարդին դատարանից բռնությամբ են դուրս հանել, փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն չեն կարողացել: «Մեզ թույլ չտվեցին մոտենալ և օգնություն ցույց տալ քաղաքացիներին: Այնուհետև նաեւ հարձակվեցին մյուս քաղաքացիների վրա»,- նշեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր` «Սասնա ծռերի» գործով դատական նիստին բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին:

Հավելենք, որ դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նիստը հետաձգվում է դատավարության կողմերի ներկայությունն ապահովելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 12-ին։




Լրահոս