
Առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը պաշտպանության նախարարությանը կհատկացնի 3 մլն 495 հազար 800 դրամ:
Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից մարտի 14-ին դրական եզրակացություն էր տրվել մարտական հերթապահություն կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ, ինչի հիման վրա ՀՀ կառավարության մայիսի 11-ի որոշմամբ հատկացվել էր 4 մլն 138 հազար 500 դրամ:
Սակայն ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն Ռ. Սահակյանի բուժման եւ վերականգնման վերջնական ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 413.700 ռուսական ռուբլի, ինչն էլ կառավարությունը առաջիկայում կհատկացնի: