Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-­ում ԵԺԿ քաղաքական խմբից. նիստը թեժ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28­-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից:

Այս մասին Ստրասբուրգից «Արմենպրես»­-ին հաղորդեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ­-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:

Ընդ որում, այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը: «Ամբողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար»,­- նշեց Հովհաննիսյանը: Դեռևս հունիսի 26-­ին ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել Է ԵԽԽՎ-­ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին:

Իսկ հունիսի 27­-ին վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: Փաստաթուղթը նպատակամղված է ԵԽԽՎ-­ի կանոնակարգում նրա ղեկավարների պաշտոնազրկման մեխանիզմի ստեղծմանը, ինչն առաջիկայում կարող է բերել ԵԽԽՎ­ի ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությանը:




Լրահոս