ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի վրա «Գազ 24 10» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետեւանքով կա երկու զոհ եւ երեք վիրավոր: Վիրավորներից երկուսը երեխաներ են: Նշենք, որ զոհերից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը` հիվանդանոցում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ իմանալ, թե ո՞ր աշխատողներն իրավունք չունեն օգտվելու սոցիալական փաթեթի ծառայություններից:

Սերինե Միքայելյան (41 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` ՀՀ զինված ուժերի կազմից ՀՀ ԿԱ, ՀՀ ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից՝ ըստ իրենց հաստիքացուցակի: Միայն թե դրա համար պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանը:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ գնաճի ցուցանիշների հաշվարկն ի՞նչ կարգով է կատարվում: Ո՞վ է հաշվարկում այն:

Գարուշ Միրզոյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը:
Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) ԱՎԾ-ն հաշվարկում է ամսական պարբերականությամբ՝ դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ, որոնք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Զարմանալի «զուգադիպությամբ» Հայաստանում գնաճը մեծ չափերի հասավ ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրություններից հետո. ընտրակաշառք բաժանած իշխանությունները ետ են բերում իրենց տված գումարները:




Լրահոս