ՖՈՏՈ. Ֆիլմերի հնարքներ, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոն հետաքրքիր աշխարհ է, որը մեզ ստիպում է խորանալ դրա մեջ և մոռանալ սեփական խնդիրների մասին: Սակայն նման գլուխգործոցներ ստանալու համար կինոարտադրողները մեծ ջանքերի են դիմում: AdMe.ru -ն ներկայացնում է մի քանի հնարքներ:

Միշտ թաց ասֆալտ

Դուք նկատե՞լ եք, որ գիշերային տեսարաններում հերոսները մշտապես անձրևից հետո մեքենա են վարում: Ամեն ինչ այն պատճառով, որ առաջին հերթին, թաց ասֆալտն ավելի էսթետիկ է դիտվում, իսկ թաց ճանապարհը նաև լավ է արտացոլում լույսը:

Կեղծ ամբոխ

Շատ ֆիլմերում ամբոխի տեսարաններ ստանալու համար հատուկ հնարքների են դիմում: Մի փոքր մարդկանց նկարահանում են ճիշտ անկյունով և ամբոխի պատկեր ստանում համակարգչային հնարքների միջոցով:

Չոր կաթ թմրանյութերի փոխարեն

Իհարկե, մեզնից ոչ մեկ չի մտածում, որ ֆիլմերում ներկայացված թմրանյութերն իրական են:  Դրա փոխարեն Հոլիվուդում օգտագործում են չոր կաթ, վիտամին կամ շաքար:

Եվ սիրոպ արյան փոխարեն

Իհարկե արյան փոխարեն այլ տարբերակներ ևս կան, սակայն սիրոպի օգտագործումն ամենահաճախն է:

Էրոտիկ տեսարաններ

Որպեսզի էրոտիկ տեսարանների ժամանակ դերասաններն իրենց անհարմար չզգան, ֆիլմի նկարահանող խումբը դիմում է տարբեր հնարքների: Օրինակ կարող են աննկատելի ներքնազգեստ կրել, բարձ օգտագործել և այլն:

Անվտանգ ծխախոտ

Պետք չէ զարմանալ, եթե առողջ ապրելակերպ քարոզող դերասանն էկրանին ծխախոտը ձեռքին է: Այդպիսի ծխախոտը վնաս չի բերում, քանի որ որպես կանոն առանց նիկոտինի են դրանք:

Համեղ ապակի

Քիչ կլինեն ֆիլմեր, որտեղ դերասանը ապակի չի կոտրում: Որպես կանոն իրական ապակու փոխարեն օգտագործվում է շաքարայինը:

Ձմերուկը հնչյունային ռեժիսորի օգնականն է

Որպեսզի ձայնային ուղեկցումն ազդեցիկ լինի, հաճախ հնչյունային ռեժիսորները դիմում են տարբեր հնարքների: Զանգվածային կրակոցների փոխարեն օգտագործվում է հրավառություն, թռչունների ձայնին փոխարինում է գիրքը թերթելու ձայնը: Սակայն գլխավոր օգնականը ձմերուկն է:




Լրահոս