
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ «Երեւան Մոլի» դիմաց այրվում է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 84 MM 444 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Տուժածներ չկան: