Ահռելի ունեցվածք ունի, բայց իրեն հարուստ չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Գյումրիում խոսել է իր ունեցվածքի մասին, ասելով. «Ես հարուստ չեմ, ինձանից հարուստներ էլ կան: Իրեն հարուստ չի համարում մի նախարար, որը հայտարարագրել է 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար եւ 48 հազար եվրո:

Եթե Իգնատի Առաքելյանն իր ունեցվածքով որոշել է համեմատվել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի հետ, ապա նրան դժվար է հարուստ համարելը: Բայց արի ու տես, որ նախարարների մեջ Առաքելյանն ամենաշատ ունեցվածք ունեցողներից մեկն է. նա ավելի շատ գումար ունի, քան օրինակ, փոխվարչապետ, երկար տարիներ նախարար աշխատած Վաչե Գաբրիելյանը, որ հայտարարագրել է 2,6 մլն դրամ, կամ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որ 3 մլն դրամ է հայտարարագրել:

Ու վերջապես, 48 մլն դրամ, 150 հազար դոլար եւ 48 հազար եվրո ունեցող Իգնատի Առաքելյանն իրեն հարուստ չի համարում մի երկրում, որտեղ աղքատությունն ավելի քան 30 տոկոս է, այսինքն` յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է համարվում:




Լրահոս