ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղերքն անցել են գործի. վարչապետն է գալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը Լոռու մարզ է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը, ով արտագնա խորհրդակցություն է անցկացնելու: Մինչ վարչապետի գալը Վանաձորի քաղաքապետարանն ու Լոռու մարզպետարանը մեծ թափով պատրաստվում են վարչապետի այցին, որպեսզի վարչապետին ցույց տան, թե ինչքան բարեկարգ էՀՀ երրորդ քաղաքը:

Ներկայումս բարեկարգվում են Հայքի հրապարակի սալիկները: Աշխատանքներ են տարվում նաև Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի շենքերում: Վանաձորցիները, տեսնելով տարվող աշխատանքները կես կատակ կես լուրջ նշել են.«Էս վարչապետն ա գալի՞ս, թե նախագահը, վարչապետին պետք է խնդրենք, որ մի օր էլ գաղտնի գա Վանաձոր՝ քաղաքի իրական տեսքը տեսնելու համար»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս