
Ադրբեջանական ԶԼՄները հայտնում են, որ հունիսի 25-ին արցախա ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինվոր է մահացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tvն: Ադրբեջանական ԶԼՄների փոխանցմամբ` մահացածը ադրբեջանական բանակի զինծառայող Իլքին Բաբաև Օքթայ օղլուն է: