Կույսերը կարող են կենցաղային հարցեր լուծել. հունիսի 29-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը շատ հագեցած կլինի, և ձեզ կսպասեն բազմաթիվ կարևոր գործեր: Նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար պետք կլինի գլուխ կոտրել: Կարելի է հույսը դնել ղեկավարության աջակցության վրա, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ ամենաբարդ ու տհաճ աշխատանքը դուք ստիպված եք լինելու ինքնուրույն անել:Ազատ ժամանակ շատ քիչ կլինի, սակայն դուք կկարողանաք միաժամանակ մի քանի գործ անել, ինչպես օրինակ’զբաղվել ֆիթնեսով հեռուստահաղորդում դիտելիս:

Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն դուք ձգտում եք տրտմության մեջ չընկնել: Ձեր տրամադրությունը բարձրացնելու միջոցների մեջ ընտրություն անելիս եղեք լիակատար ազատ:

Ցուլ. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Քանի որ այսօր ձեզ դիմավորելու են ըստ հագուստի, կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ դուք այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:

Երկվորյակներ. Այսօր դուք շատ բան ունեք անելու և չի բացառված, որ մինչև ուշ երեկո մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Չի բացառված սիրախաղ աշխատավայրում, և անգամ’ իսկական ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:

Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ձեզ միայն պետք է ձեր եռանդն ուղղել խաղաղ հունով, այնպես որ գտեք ժամանակ’ ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար:

Խեցգետին. Սա աշխատանքի համար ամենահարմար օրը չէ’ հեշտ չի լինելու կենտրոնանալը, և ինչ-որ կարևոր բան տեսադաշտից բաց թողնելու վտանգ կա: Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ հանդիպումներում, հաճելի միջավայրում հանգստի մեջ: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից:

Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:

Առյուծ. Դուք այսօր շատ և բեղմնավոր եք աշխատում, և պրոֆեսիոնալ հաջողության հավանականությունը բավական մեծ է: Միշտ չէ, որ հաջողվում է լեզու գտնել աշխատակիցների հետ, սակայն դուք վստահ եք ձեր ուժերի մեջ և մի շարք խնդիրներ լուծում եք ինքնուրույն: Վատ օր չէ նոր գործեր սկսելու համար: Նախկինում ծագած ոչ բոլոր հարցերին է հնարավոր լինում պատասխաններ գտնել, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում:

Օրը հարմար է անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար, սակայն մինչև սկսել գործելը, դուք պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ցանկանում: Կարելի է աշխարհիկ միջոցառումների այցելել, որտեղ ձեզ անպայման կնկատեն ձեր վառ հանդերձանքի շնորհիվ:

Կույս. Այսօր դուք ստիպված կլինեք բարդ ընտրություն անել’ ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը, դուք անվերջ ինչ-որ բան ձեզ տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Ուրիշների թերությունները միանգամից նկատելի են դառնում ձեզ, և բանը նրանում չէ, որ շրջապատի մարդիկ են վատը դարձել, այլ’ որ էմոցիոնալ ֆոնն է անբարենպաստ: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ’ ինտերիերը թարմացնելը:

Կշեռք. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատանքում չնայած, կարծես թե, դրա համար հատուկ ոչ մի բան չեք անում: Հեշտությամբ հասնելով մարդկանց հետ փոխհասկացվածության, դուք նոր դաշնակիցներ եք գտնում, և դրանց թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր վերջին ժամանակներում աջակցում էին ձեր հակառակորդներին: Ձեր հմայքը սահմաններ չունի, և այսօր դուք հաստատ կկարողանաք հետաքրքրել և անգամ գայթակղել նրան, ում հանդեպ անտարբեր չեք:
Հնարավոր է դրամական միջոցների ստացում, այդ թվում և’ անսպասելի աղբյուրից: Կարելի է խոշոր գնումներ անել: Օրը նաև հարմար է արձակուրդին պատրաստվելու և հանգստի համար անհրաժեշտ իրեր գնելու համար:

Կարիճ. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է և քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ: Ոչ միայն պետք է, այլև կարելի է ձեռնամուխ լինել նոր գործերի, քանի որ այժմ դուք հասկանում եք, թե ինչն է ձեզ համար իրականում հետաքրքիր, ճիշտ եք գնահատում նոր նախագծերի հեռանկարները, արագորեն ընդունում եք ճիշտ որոշումներ: Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է մտերիմների հետ շփվելու, ընկերական երեկույթների և ուղղակի ընտանիքի շրջապատում հանգստանալու համար:

Այծեղջյուր. Այսօր դուք անսովոր արարքներ եք թույլ տալիս, և ի զարմանս շրջապատի, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները կմատնվեին ձախողման: Օրը հարմար է երկարաժամկետ պլանավորման, բիզնես-գաղափարներ և դրանց պայմանները քննարկելու համար: Այն ամենին, ինչով զբաղվում եք, դուք մոտենում եք ստեղծագործաբար, և մեծապես դրանով են պայմանավորված գերազանց արդյունքները: Աշխատանքով դուք չեք սահմանափակվում, փոխում եք իմիջը, սիրով փորձարարություններ եք անում նորաձևության միտումների հետ: Օրը բավական հարմար է ձեռագործությամբ զբաղվելու համար’ դուք շանս ունեք սեփական ձեռքերով հիանալի բաներ պատրաստելու:

Ջրհոս. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է’ դուք սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի ներկայացուցիչների որոշ մասը վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուս մասն էլ’ դատարկ բաների վրա ծախսում ահռելի գումարներ, կամ որպես բողոքի նշան’ բացահայտ հիմար բաներ անում:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել, հաճելի անակնկալներ անում, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքները չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Ձկներ. Օրը հարմար է լուրջ գործերի համար, սակայն ընթացիկ հարցերի լուծումը և ձեր սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները կատարելը այսօր ձեզ մոտ հիանալի են ստացվում: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարելի է տան համար համակրելի մանրուքներ գնել, դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև’ հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգ այցելել:




Լրահոս