Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 75 տարեկանն է: Ի դեպ, այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի երկրների մեջ Վրաստանի հետ միասին երկրորդն է:
Առաջին տեղում Թուրքիան է, որտեղ կյանքի միջին տեւողությունը 77 տարի է, իսկ Ադրբեջանում`74 տարի: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա այստեղ կյանքի միջին տեւողությունը 71 տարի է: Սրան զուգահեռ նշենք, որ Ֆրանսիայում կյանքի միջին տեւողությունը 82 տարի է, իսկ ահա Միացյան Թագավորությունում 81, Գերմանիայում 80 տարի է, Իտալիայում եւ Ճապոնիայում`83 տարի է:
Բացի այս, Հայաստանը լրջորեն զիջում է բնական հավելաճի ցուցանիշներով. Եթե 2014 թվականին այն 5100 էր, ապա 2015 թվականին այն դարձել էր 4600: Մինչդեռ նույն Ադրբեջանում այս ցուցանիշը բարձր է. եւ 2014 թվականին եւ 2015 թվականին այն 12 հազար է: Իմիջիայլոց 2016 թվականին Հայաստանում տարեկան բնական հավելաճը կազմել է 12509:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: