Վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները լարված են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները: Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի և տե­ղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը և «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից:

Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արարատյանը և Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առի­թը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար: Այնպես, որ կառավա­րությունում դա քննարկման առարկա է դարձել: Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն՝ ում ասածով շարժվեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս