
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում աննախադեպ ջերմ հարաբերություններ ունեցող Գեղարքունիքի նախկին և ներկա մարզպետների միջով սև կատու է անցել՝ նրանք գրեթե չեն շփվում միմյանց հետ, քանի որ Ռաֆիկ Գրիգորյանը չի կարողանում մարսել իրեն մարզպետի պաշտոնից խորհրդարան գործուղելը: Նա որտեղ նստում է՝ «հիշում» է իրեն փոխարինած Բոթոյանին։
Մարզպետարանում էլ ջրի երես են դուրս եկել Գրիգորյանի օրոք թույլ տրված որոշ թերություններ, որոնց մասին էլ նորանշանակն է ամենուր պատմում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: