Այսօր Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք. Արա Ասոյան. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը «168 Ժամ»-ի փոխանցմամբ, վստահեցրել է՝ Երևանում, որևիցե մարզում և շրջանում, այս կամ այն վարակիչ հիվանդության աճ, բարձրացում չկա: Պարզապես, ըստ մասնագետի, ժողովուրդը պետք է հետևի այն սննդին, որն օգտագործում է:

«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից մեկն է, որտեղ ձմռան և ամռան ջերմաստիճանների տատանումը մինչև 65 աստիճան է հասնում, բայց ցավոք սրտի բոլոր հայերը չեն, որ ելնելով դրանից՝ սնունդ են տարբերակում: Մենք և ձմռան ցրտին և ամռան շոգին գրեթե նույն ճաշատեսակներն ենք ուտում տարբեր առիթների դեպքում: Խոզի խորովածներն են՝ ծանր ուտելիքները, իսկ ամռանը կա սննդատեսակ, որից պետք է հրաժարվել և մինիմում հասցնել՝ կաթնեղենը, սունկը»,-նկատել է Ա. Ասոյանը:

Վերջինիս խոսքով՝ գրեթե բոլոր վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնականությունը, բայց այսօր դա էլ է խախտվել: …Մասնագետը խորհուրդ է տվել ամռան ընթացքում օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր, հեղուկ, եթե կորցնում ենք:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս