Ով է կատարում ԱԱԽ քարտուղարի պարտականությունները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն տեղափոխվելուց հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նախագահի աշխատակազմի ԱԱԽ քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը: ԱԱԽ քարտուղարի մակարդակով հանդիպումներն անցկացնում է հենց Արմեն Գևորգյանը:
«Կա նախագահի կողմից հաստատված ծրագիր, մենք հենց 2014-ին ենք այդ ծրագրով առաջնորդվել և 2015-ին, 2015-ի կեսերին էլ, երբ ԱԱԽ քարտուղար չի եղել:

Արմեն Գևորգյանը եկավ, ստանձնեց քարտուղարի պարտականությունները, հետո եկավ պարոն Խաչատուրովը, ապա գնաց: Մենք ծրագրով աշխատում ենք: Ազգային, միջազգային միջոցառումները խստագույնս կատարվում են ըստ պլանի»,-ասել է Թանանյանը՝ նշելով, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցերին, թե այս փուլում ովքեր են ԱԱԽՔ-ի թեկնածուները, եթե կան այդպիսիք:




Լրահոս