
2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանական մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու մեջ մեղադրվող` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր դատավոր Արշակ Վարդանյանը վճռեց մեղավոր ճանաչել Զախարյանին և դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման։ Դատարանի վճռով Անի Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի։ Դրա դիմաց սահմանվեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: