Աղմուկը մի քի շատ է եղել. Շավարշ Քոչարյանը` Սվիտալսկու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր բոլոր համակարգերը կարոտ են ապագա բարեփոխումների: 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին: «Ընտրական համակարգում եղել են բարեփոխումներ, բայց չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Այս տեսակետից աղմուկը մի քիչ շատ է եղել: Մեր գործընկերների առաջարկությունները, որ բխում են մեր շահերից, պիտի քննարկենք»,-հավելեց Շ. Քոչարյանը:

Նրա խոսքով` Պ. Սվիտալսկին առաջարկություն է արել, որ կապված է հանրային սեկտորի մասնակցությանը հանձնաժողովին: «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հանրային սեկտորը հայտնվելու, այո, պիտի ներգրավված լինի, բայց վերահսկողականում, իսկ եթե խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովի ձևավորմանը, դա խնդրահարույց է»,-եզրափակեց փոխնախարարը:




Լրահոս