
Կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Այսօր կառավարության նիստում նշեց Սերժ Սարգսյանը.
«Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցնել հնարավորինցս անցնցում: «Անցած ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն ՀՀԿ-ի ուժերով կառավարության ձեւավորելու համար, սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձեւաչափով համագործակցությունը: ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ միասին ձեւավորված կառավարությունն ունակ է լուծելու իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,-ընդգծեց ՀՀ նախագահը:
«Կառավարության ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը: