Արդեն հայտնել էինք, որ կառավարության այսօրվա նիստին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև ելույթ ունեցավ։ Վերջինիս ելույթից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին ՀՀ նախագահին շնորհակալություն հայտնեց այցի և խոսքերի համար:
«Ուզում ենք Ձեզ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ սպասումներ ունի հասարակությունը մեզանից, մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, սակայն մենք վճռական ենք տրամադրված և բոլոր նախատեսված ծրագիրը իրագործելու ենք»,-ասաց նա:
Նախագահն արձագանքեց, որ եթե հեշտ լիներ մինչ հիմա իրագործված կլիներ: «Բոլորս դա գիտակցում ենք, հաջողություն եմ մաղթում»,-հավելեց նա: