Մարտական հենակետում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Աշոտ Գրիգորյանը ՌԴ-ում վիրահատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. հակառակորդի արձակած գնդակից մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանը  Սանկտ-Պետերբուրգում բարեհաջող վիրահատվել է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր սոցցանցի էջում, նա այդ մասին տեղեկացել է Աշոտի քրոջից, ում գրառումն էլ կիսել է:

«Բարև Ձեզ պրն. Հովհաննիսյան։ Ես 2014թ. մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի քույրն եմ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր ՌԴ-ում` Սանկտ-Պետերբուրգում Աշոտին վիրահատել են։ Վիրահատությունը անցել է առանց խնդիրների։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ՊՆ-ին, որ մեզ չթողեցին կյանքի քմահաճույքին։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է համբերատար լինեն և ամեն բան կլինի լավ»։




Լրահոս