Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է․ արդյունքները՝ հաջորդ տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է: Արդյունքների մասին կխոսենք հաջորդ տարի»: Այս մասին այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Իսկ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանի կարծիքով` Ասոցացման և շրջանակային համաձայնագրերը համեմատելի չեն, քանի որ Ասոցացման համաձայնագիրն իր մեջ ներառում էր առևտրային ռեժիմներ, որոնք հակասում էին ԵԱՏՄ պարտավորություններին:

«Նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր որևէ այլ միջազգային պարտավորությունների հետ»,- ասաց Ֆարմանյանը` նշելով, որ նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ համագործակցության խորը և համապարփակ հիմք է ստեղծում:




Լրահոս