ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Խորենացի փողոցում: Ոսկու շուկայի հարեւանությամբ հաստաբուն ծառից մեծ ճյուղ է պոկվել եւ ընկել այդ պահին նշված հատվածով ընթացող «Volkswagen» մակնիշի 34 QZ 843 համարանիշի ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Լուսանկարը` shamshyan.com-ի

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մտադիր է այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դիմում ներկայացնել, ապա ի՞նչ տեղեկություններ պետք է ներկայացնել: Դիմումի մեջ ի՞նչ տեղեկություններ պետք է նշված լինեն:

Սվետա Միրզոյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմումում նշվում են այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը, հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է, քաղաքացիությունն ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը: Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը` նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ):

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է կատարվում վերջնահաշվարկը: Ի՞նչ գործընթաց է ենթադրում այն:

Հրանտ Հարությունյան (31 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ`
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման oրը, եթե ՀՀ աշխատանքային oրենսգրքով, oրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեuված չէ:
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:
2. Գործատուն վերջնահաշվարկի oրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ, uահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:
2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իuկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը դրա արժեքի uահմաններում:
3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական uոցիալական ապահովության վճարումների չափի եւ աշխատանքի գնահատականի վերաբերյալ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքի անցնելու փորձաշրջանի ժամկետը չի կարող լինել երեք ամսից ավելի՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդված):




Լրահոս