
Մոսկվայում մանկապղծության մեղադրանքով հայ տղամարդ է ձերբակալվել։ Ռուսական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ Արտյոմ անունով տղամարդը 32 տարեկան է։
«Նախաքննության տվյալներով՝ Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում մանկական խաղասենյակի աշխատակիցը փոքրիկ տղաների հետ խաղալիս ճնշել է նրանց դիմադրելու կամքը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ իրականացրել»,- հաղորդել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։