Ինչի համար են դատախազությանը տրամադրվել մեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոց (2 Շևրոլե Նիվա 21230 և 2 ՎԱԶ 21214-126-20) հետ վերցնելու և ՀՀ Դատախազության աշխատակազմին ամրացնելու վերաբերյալ:

ArmLur.am-ին այս առնչությամբ գրել էր նաև, որ կառավարության նախորդ նիստում դատախազությանը հատկացվեց  150 միլիոն դրամ՝ դատախազների խրախուսման համար։ Գումարը տրամադրվեց 2017 թվականի առաջին կիսամյակում՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից։ Գումարի հատկացման համար ֆիննախը տարօրինակ հիմնավորում է ներկայացրել: Թե խրախուսման գումարը որքանով կապ ունի դատախազի ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելուն, անհասկանալի է։
Վերոհիշյալ հոդվածի կապակցությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է ներկայացրել.

«Հրապարակոան ենթատեքստում տվյալ որոշումը անհասկանալի կերպով կապվում էր ավելի վաղ դատախազների խրախուսման համար ՀՀ գլխավոր դատախազությանը 150 մլն դրամ հատկացնելու Կառավարության որոշման հետ: Թյուրընկալումներից խուսափելու նպատակով հարկ եմ համարում պարզաբանել, որ այդ ավտոմեքենաները նախատեսված են կայազորների զինվորական դատախազությունների ծառայությունը հեռավոր սահմանամերձ շրջաններում պատշաճ իրականացնելու համար, և սա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես խրախուսում»




Լրահոս