Մեծ Այրում համայնքում բերքը լավ է, իրացումը՝ վատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում արդեն իսկ բերքահավաքի շրջան է: Մեծ Այրում համայնքի բնակիչները գոհ են արդյունքներից, ասում են՝ հակակարկտային կայաններն այս տարի նորմալ աշխատել են:
Ուժեղ ցրտահարության հետևանքով տուժել են միայն հացահատիկային կուլտուրաները, ինչի հետևանքով գարնանը շուրջ 100 հեկտար կրկնացանք է կատարվել եգիպտացորենի և արևածաղկի դաշտերում: Նախորդ տարի համայնքում տեղադրված 3 հակակարկտային կայանները այս տարի լավ են աշխատել, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել փրկել պտղատու այգիների բերքը:

Համայնքի ղեկավար Սահակ Նազարյանի խոսքով՝ նախորդ տարի տեղացած ուժեղ կարկտահարության հետևանքով ոչնչացել էր բերքի 60 տոկոսից ավելին, իսկ դրա նախորդ տարում՝ գրեթե 80 տոկոսը: Մեծ Այրումի համայնքապետի խոսքով՝ հիմնական խնդիրը կապված է բերքի իրացման հետ: Չունենալով գյուղտեխնիկայի ու ոռոգման ջրի խնդիր` գյուղում հողագործությունն ու դաշտավարությունը գնալով զարգանում է. «Արևածաղկի, եգիպտացորենի, շարքացանի խնդիր ունենք ներկա պահին, սրսկիչների խնդիր ունենք, բայց դե որոշակի չափով բավարարում է»,-ասաց համայնքի ղեկավարը:

Գյուղն ունի 680-ից ավել բնակիչ: Հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Բնակչությունը լուրջ խնդիրների է հանդիպում անասնակերի կուտակման հետ կապված՝ երաշտի տարիներին:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս