ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կզգար Արտեմ Ասատրյանը, եթե նրան էլ ծերերի պես «լափ» մատուցեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համակարգը մեծ է, համակարգում իրականացվող ռեֆորմները բոլորիդ աչքի առաջ են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսպես արձագանքեց դիտարկմանը, որ վերջին շրջանում բավականին աղմկահարույց գործեր եղան ծերանոցների, մանկատների չարաշահումների հետ կապված, արդյոք սրանում չի՞ տեսնում իր մեղավորությունը:

«Համակարգը, որքան դառնում է թափանցիկ, որքան դառնում է ադեկվատ, որքան տեղեկատվությունն ավելի առարկայական ու մատչելի է դառնում, այնքան եղած խնդիրները, որոնք կան, դառնում են նաեւ հանրությանը հասանելի, որի մեջ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Ոչ թե մենք գնահատական տանք, որ խնդիրները շատ են, այլ պիտի գնահատական տանք, որ խնդիրները բացահայտվում են առաջին հերթին մեր աշխատանքի շրջանակներում, բացահայտվում են առաջին հերթին մեր հաշվետվողականության, թափանցիկ աշխատանքի շրջանակներում»,- նշեց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ նա չէր բացահայտել, այլ Վերահսկիչ պալատը, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Բացահայտումները, որոնց մասին դուք ասում եք, մեր աշխատանքի արդյունքն են: Դա չի նշանակում, որ մենք երբ որ ինչ-որ խնդիր ենք արձանագրում, դուք այդ նույն հնչեղությամբ իմանում եք դրա մասին: Մենք խնդիրները բացահայտում ենք, լուծումներ ենք տալիս, եթե անհրաժեշտ է լինում՝ նաեւ իրավապահ մարմիններն են միջամտում, այդ ժամանակ եք դուք տեղյակ լինում: Դա մեր ամենօրյա աշխատանքի գործընթացն է»,- հավելեց նա:

Լրագրողների հետ զրույցում Ա. Ասատրյանը տեսակետ հայտնեց, որ թիվ 1 տուն-ինտերնատի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութը միակողմանի է ներկայացված, «Ելքի» ներկայացուցիչները զրուցել են կոնկրետ անձանց հետ և այցելել են կոնկրետ սենյակներ, որոնք վերանորոգված չեն, իսկ վերանորոգված հատվածը չեն նկարահանել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս