
ՆԱՏՕի 29 պետությունների պաշտպանական ընդհանուր բյուջեն 2017 թվականին կաճի 25 մլրդ դոլարով և կկազմի 945,9 մլրդ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին վկայում է ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանի կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրությունը՝ դաշինքի պաշտպանական ծախսերի վերաբերյալ: Այդ միջոցների ավելի քան երկու երրորդը կկազմի ԱՄՆ ռազմական բյուջեն՝ 683,4 մլրդ դոլար: