Ճապոնիայի բանկում Հիտլերին անվանել են լավ տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Հարադան ընդգծել է Ադոլֆ Հիտլերի նշանավոր տնտեսական քաղաքականությունը: Ինչպես փոխանցում է Reuters-­ը, ելույթ ունենալով Տոկիոյի սեմինարում, Հարադան ընդգծել է, որ Հիտլերը ձեռնարկել է «հիանալի» ֆիսկալ և մոնետար քայլեր, որոնք իրենց հերթին, աշխարհը բերել են «սարսափելի մի բանի»:

«Քանի որ Հիտլերը ձեռնարկել է համապատասխան քայլեր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության մեջ, տեղի ունեցավ ողբերգություն: Ես խոսում եմ այն մասին, որ ինչ որ մեկը պետք է ձեռնարկեր համապատասխան քայլեր այն բանից առաջ՝ ինչ արեց Հիտլերը»,­- ասել է նա: Ճապոնիայի բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այդ մտքերը, քանի որ չի տիրապետում Հարադայի ընդգծած մանրամասներին:




Լրահոս