«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության ոլորտում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները խուճապ են առաջացրել ոլորտում աշխատողների շրջանում: Նրանք կարող են գործազուրկների շարքերը համալրել: Տեղեկությունների համաձայն, պետք է միավորվեն Երևանում գործող հակահամաճարակային չորս ծառայությունները:
Երեկ նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը հաստատեց, որ երկուսը մեկում են միավորվելու, կրճատումների մասին այլ մանրամասներ չասաց, փոխարենը նախարարը վստահեցրեց, որ կրճատումներ չեն լինելու: Օպտիմալացման շրջանում նաև 2 հոգեբուժարան կմիավորվի՝ Նորքի և Նուբարաշենի: Այս փուլում բուժաշխատողների կրճատում չի նախատեսվում»,- ասաց նա և նշեց, որ մոտ օրերս մամուլի հաղորդագրություն կտարածեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: