Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եւ ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: