Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տղամարդն ազգությամբ հայ է:
BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ասել է, որ այդպիսով ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների համար: Le Parisien-ը գրում է, որ տղամարդը հարձակման ժամանակ ալկոհոլի կամ դեղամիջոցների ազդեցության տակ չի եղել: Անունուն աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ ձերբակալման պահին տղամարդը շատ ոգևորված է եղել ու ասել է, որ չի սիրում ջիհադիստներին: