Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակն այցելեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության երևանյան դեպո։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարին ներկայացրեց ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, փոխադրումների անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերը, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների պիլոտային ծրագրի արդյունքները։

Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները

Անատոլի Սիվակը նշեց, որ իրենք ևս ուշադրության կենտրոնում են պահում անվտանգության հետ կապված խնդիրները՝ կարևորություն տալով բարձր տեխնոլոգիաների կիրառմանը։ Նա ներկայացրեց նաև Բելառուսում այդ նպատակներով կիրառվող այն արտադրանքները, որոնք կարող են հետաքրքրել «ՀԿԵ» ընկերությանը։

Անդրադարձ եղավ նաև Բելառուսից տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորություններին։

Մտքեր փոխանակվեցին գնացքների արագության, փոխադրումների կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գործող սահմանափակումերի և մի շարք այլ հարցերի շուրջ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս