Ես ՀՀՇ-ի իշխանության օրոք իրենց ընդունած օրենքով չեմ ծառայել` 1992թ. ընդունվելով տարկետման իրավունքով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՊՆ-ի կողմից զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների ցանկի մասին:
Նա նշեց, որ դա եղել է 1998 թվականին, երբ ավարտել է բժշկական համալսարանը: Նա ասաց, թե լավ կլիներ, որ ինքը ծառայեր, բայց ինչպես հազարավոր այլ բժիշկներ, ինքը ևս բժշկական ծառայության սպա է` դատաբժիշկ, ենթակա է զորակոչի մինչև 35 տարեկան: Հարցն` արդյոք իր որդիները հետագայում կծառայե՞ն ՀՀ բանակում, Ա.Աշոտյանն անպատասխան թողեց: