Armenian text to speach

Գրիգորյան եղբայրների ունեցվածքը. ինչ են հասցրել կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, երկու բնակարան, բազմամյա մեկ տնկի, մեկ հողամաս, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն: Նրա ավտոմեքենաները չորսն են` Lexus LS 600 HL, Vaz 2121, Mitsubishi Pajero IO 2.0, Zil MMZ-45021:

Իսկ դրամական միջոցները կազմում են 776 հազար դոլար, 300 հազար ռուբլի, 961 մլն 278 հազար 430 դրամ: Արարատի մարզպետը որպես եկամուտ հայտարարագրել է երկու ընկերությունում ստացած մոտ 30 մլն դրամի չափով շահաբաժինը: Նա նաեւ անցած տարվա ընթացքում ունեցել է ՚այլ եկամուտՙ, որը կազմել է 46 մլն 133 հազար դրամ: Իսկ աշխատավարձը պաշտոն ստանձնելու օրվա դրությամբ կազմել է մոտ 740 հազար դրամ: Նկատենք, որ մարզպետի տիկինը չի ներկայացրել անցած տարվա հայտարարագիրը: Փոխարենը` ըստ 2015 թվականի ներկայացրած հայտարարագրի` դրամական միջոցները կազմել են 365 մլն 693 հազար դրամ:

Ինչպես ամուսինը այնպես էլ նրա կինը 2015 թվականին ունեցել է այլ եկամուտ`մոտ 38.5 մլն դրամի չափով: Արամայիս Գրիգորյանի եղբայրը` ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի դրամական միջոցները անցած տարվա համեմատ զգալի նվազել են: Եթե նա 2016 թվականին ունեցել է 1 մլրդ 920 մլն դրամական միջոց, ապա այս տարվա պաշտոնը ստանձնելիս հայտարարգրել է 1 մլրդ 896 մլն դրամական միջոց: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի`Գրիգորյանն ունի նաեւ 960 հազար դոլար:

Ըստ որոշ տեղեկությունների` կրկին պատգամավոր դարձած Ավշարի Արայիկը խորհրդարանական ընտրություններին բավականին գումարներ է ծախսել, հետեւաբար նվազել են սեփական միջոցները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գրիգորյանը ունի անհատական բնակելի մեկ տուն, երկու բնակարան, մեկ ավտոտնակ հասարակական նշանակության մեկ շինություն, 19 հատ հողամաս եւ մեկ Vaz 21213 մակնիշի ավտոմեքենա:

Բացի այս, Արայիկ Գրիգորյանը մեկ ընկերությունում ունի 66 մլն 521 հազար դրամի բաժնետոմս: Որպես եկամուտ Ավշարի Արայիկը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 2 մլն 203 հազար դրամ: Ուշագրավ է, որ Արայիկ Գրիգորյանի կինը` Նարինե Վարդանյանը չունենալով դրամական միջոցներ բավականին գնումներ է կատարել անցած տարի: Նա 25 մլն դրամով գնել է մեկ բնակարան, իսկ 5 մլն դրամով ավտոտնակ: Նկատենք, որ նա դրամական միջոց չի ունեցել նաեւ 2015 թվականին: Ի դեպ նշենք, որ եղբայրների հայտարարագրերում ոչ մի տող անգամ չկա նշված իրենց պատկանող Ավշարի գինու, կոնյակի գործարանի մասին:




Լրահոս