Գեղեցիկ և առողջ մաշկը խնամված աղջկա առաջին և գլխավոր ցուցիչներից է: Եվ թերությունների հետ օգտագործվում են դիմահարդարման մեծ թվով պարագաներ` կրեմներ, լոսյոններ, սկրաբներ: Սակայն դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս: Ինչ՞ը կարող է պատճառ լինել:
Adme.ru-ն հավաքել է մի քանի պարզ, սակայն գործող կանոններ, որոնք մշտապես կօգնեն լավ տեսք ունենալ:
Հեռախոսի էկրանը մաքրեք հատուկ անձեռոցիկներով
Ապացուցված է, որ հեռախոսի վրա մեծ թվով բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի վրա: Որպեսզի այս բակտերիաները ձեր դեմքին չանցնեն, մաքրեք այն հատուկ անձեռոցիկներով:
Պարբերաբար մաքրեք դիմահարդարման համար նախատեսված վրձինները
Դիմահարդարման համար նախատեսված վրձինները կարող են դառնալ բորբոքումների պատճառ: Որպեսզի խուսափեք դրանից, անհրաժեշտ է պարբերաբար լվանալ դրանք: Դրա համար բավական են նաև թաց անձեռոցիկները:
Մի չարաշահեք սկրաբները
Սկրաբները մաշկն ավելի հարթ և թարմ է դարձնում, սակայն դրա չարաշահումը կարող է խնդիրների պատճառ դառնալ:
Դեմքին կրեմ քսեք լողավազան այցելելուց առաջ և հետո
Որպեսզի քլորի ազդեցությունը չեզոքացնեք, ապա կրեմ քսեք լողավազան այցելելուց առաջ և հետո:
Լոգանք ընդունեց սպորտով զբաղվելուց անմիջապես հետո
Իհարկե մարզասրահներում լոգանքի համար նախատեսված վայրերն ամենահարմարը չեն, սակայն սպորտով զբաղվելուց հետո լոգանք ընդունելը պարտադիր է:
Ուշադիր եղեք, թե ինչ ազդանշան է տալիս ձեր օրգանիզմը
Մաշկի չորությունը, բծերը դրանք ազդանշաններ են, որոնց առկայության դեպքում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հրաժարվեք չափազանց տաք ջրից
Չափազանց տաք ջուրը քայքայում է մաշկի պաշտպանիչ շերտը: Հիշեք այդ և հրաժարվեք չափազանց տաք ջրից:
Բավարար քանակի ջուր խմեք
Որպեսզի հիշեք շատ ջուր խմելու մասին, բաժակով ջուրը դրեք հեռախոսի վրա. ամեն անգամ հեռախոսը վերցնելուց, կհիշեք նաև ջուր խմելու մասին: