Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ Ալբերտոն, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Ալբերտոն դառնում է 8 տարեկան: ArmLur.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ որոշել էին Բջնիում նշել իրենց որդու տարեդարձը, սակայն որոշ հանգամանքների բերումով չի ստացվել, քանի որ նա նկարահանման է:
«Ալբերտոն շատ է սիրում սպիներներ, պատվիրել էր իր սիրած սպիներները, ուրախացավ, ուրիշ ավելի լավ բաներ էի ես իր համար առաջարկում, բայց իհարկե նա չուզեց»,-ասաց նա:
Դերասանի խոսքով՝ հյուրեր չեն լինելու. «Այնուամենայնիվ երեկոյան կփորձենք այլընտրանքային միջոցներով նշել, քանի որ նա շատ է սիրում սուշի ուտել, հնարավոր է գնանք նման մի տեղ»: