Վաճառքի է հանվել «Արաքս» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել «Արաքս» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ընկերության բաժնետոմսերի աճուրդը կկայանա օգոստոսի 1-ին: Նշենք, որ բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 134 մլն 118 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերությունը ստեղծվել է 2000 թվականին եւ 17 տարի շարունակ ոչնչով չի զբաղվել:

Ստացվում է, որ այս ընկերությունը 17 տարի անգործության է մատված եղել: եւ չնայած սրան`ընկերությունն ունեցել է 6 աշխատող:
Պարզվում է, որ դեռեւս 2015 թվականին «Արաքս» ընկերության պետական բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ է եղել, սակայն չափագրման աշխատանքների անճշտության պատճառով այն այդպես էլ չի հաստատվել: Ի դեպ, տեղեկացնենք, որ 17 տարի ոչնչով չզբաղվող ընկերության պարտավորությունները անցած տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1 մլն 666 հազար դրամ: Իսկ կրեդիտորական պարտքերը գնումների գծով կազմել են 167 հազար դրամ, բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը`389 հազար դրամ:

Նշենք, որ աշխատավարձի եւ աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով պարտքը կազմում է 403 հազար դրամ, իսկ այլ ընթացիկ պարտավորությունները` 697 հազար դրամ:




Լրահոս