Ֆուտբոլի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապան»-ը Մոնտենեգրոյում հանդիպել է տեղի «Մլադոստի» հետ եւ պարտվել 0:1 հաշվով:
57-րդ րոպեին տասնմեկ մետրանոց հարվածով միակ գոլի հեղինակ դարձել է Միլան Դուրաշիչը:
Ավելի վաղ Եվրոպա լիգայի մեկնարկային խաղերում պարտվել էին Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը»:
Հայկական ակումբների պատասխան խաղերը կկայանան հուլիսի 6-ին:
Լուսանկարը` «Գանձասար-Կապան» ՖԱ