ՀՀ արդարադատության նախարարությունը «Պրեմիում Պրինտ» ընկերության հետ մայիսի 24-ին պայմանագիր է կնքել եւ գնել նոթատետրեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ-ն ընդհանուր 38 հատ նոթատետր է գնել:
Օրինակ՝ նախարարությունը 10 հատ կաշվե նոթատետրի համար պետական միջոցներից վճարել է 40 հազար դրամ՝ յուրաքանչյուր նոթատետրի համար վճարելով 4000 դրամ: Բացի այս՝ գնվել է նաեւ 10 հատ 2000 դրամանոց եւ 10 հատ էլ 700 դրամանոց նոթատետրեր:
Իսկ ահա 8 հատ ՀՀ զինանշանով կաշվեպանակի համար վճարվել է 32 հազար դրամ, այսինքն՝ կաշվեպանակի մեկ միավորն արժեցել է 4000 դրամ: Ընդհանուր նոթատետրերի եւ կաշվեպանակների համար արդարադատության նախարարությունը ծախսել է 99 հազար դրամ: