Armenian text to speach

Կեղծ թղթադրամներ պատրաստելու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կեղծ 20 հազարանոց թղթադրամների իրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը հանգուցալուծում է ստացել: Կեղծ թղթադրամներ պատրաստելու մեջ մեղադրվող անչափահասները դատապարտվեցին ազատազրկման: Հիշեցնենք, որ մեղադրյալները Սյունիքի մարզի բնակիչներ Ալեն Մկրտչյանը, Արման Գեւորգյանը եւ Կարեն Մարգարյանն էին, որոնք անգամ հասցրել էին թղթադրամներով բավական լավ գնումներ կատարել:

Շուրջ 3 ամիս տեւած դատաքննությունից հետո Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոելոն Օհանյանը հրապարակեց վճիռը, եւ անչափահասները այս արարքի համար ազատազրկման դատապարտվեցին մեկ տարի 10 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան:




Լրահոս